Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

«Պիտի ոստիկանները սպանեի՞ն, որ դիտարկվեր որպես բռնություն». սևազգեստ մայրերը դիմում են դատախազություն

Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը՝ մայիսի 13-ին նախագահականի մոտ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնական լիազորություններն անցնելու ենթադրաբար կատարված դեպքի մասով, կարճվել է:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Իրինա Ղազարյանը և Նանա Մուրադյանը նկատեցին, որ այդ մասին իրենց ծանուցել են օգոստոսի 12-ին: Նրանք նշեցին, որ հենց այսօր դիմելու են դատախազություն՝ վերադասության կարգով բողոքարկելու համար. «Պիտի ամպայման մեզ ծանր վնասվածք հասցնեին, սպանեին, որ լիներ բռնություն են կիրառել, միայն լրատվամիջոցների նկարածները, որ նայեն, կտեսնեն, բավարար ապացույցներ ինչքան կան»,- պնդեցին նրանք:

Նրանք պատմեցին, որ հենց սկզբից էլ գիտեին՝ ոչ ոք չի պատժվելու, քանի որ «վերևների» հրամաններով են գործել: «Առաջին օրվանից ասել ենք, ոչ ոք պատասխանատվություն չի կրում իր արածների համար, մենք ապրում ենք հրեշների, հանցագործների ու մարդասպանների մեջ»:

Տիկին Նանան հիշեցրեց, որ ոստիկաններից մեկը մայիսի 13-ին դիտավորյալ ճմկտել էր իր կուրծքը, առնվազն երկու ոստիկաններ էլ քաշքշել էին, բայց քանի որ կապտուկ չի եղել, և փորձաքննությունը ասել է, որ փող չկա մամոգրաֆիայի համար, գրել են, որ վնասվածք չկա:

Տիկին Իրինայի դեպքում չէին կարող եզրակացնել, որ վնասվածք չի եղել, քանի որ թևերի կապտուկները, ոստիկանի մատների տեղերը առկա են եղել, ուստի եզրակացություն է եղել, որ վնասվածք կա:

«Բայց քննիչը ասում ա էտի հեչ, ինչի՞ հեչ, ցավերի մեջ, մեր երեխեքին սպանեն, գլուխները ուտեն, մենք ծեծվենք, մենք ինչու՞ ենք փողոցում, թող մեր տղաների սպանողներին գտնեն, մենք էլ սուս մնանք, մենք այսպես չենք թողնելու, եթե պետությունը չանի, մենք կանենք»,- նշեց նա:

Նանա Մուրադյանը նաև նշեց, որ իրենց կարծես թե ծաղրում են, գրել են, որ քրեական հետապնդում չի իրականացվելու նաև Նանա Մուրադյանի նկատմամբ. «Մեզ ծեծեն, մեզ մի հատ էլ դատեի՞ն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում