ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Մալիբու քաղաքում կողք կողքի տեղադրված են շքեղ առանձնատներ, որտեղ ապրում են ամենահարուստ հայտնիները` Լեոնարդո Դի Կապրիոն, Պամելա Անդերսոնը, Բրիթնի Սփիրսը և ուրիշներ: Մալիբուի այդ վայրն առանձնանում է գեղեցիկ լողափով, որտեղ սիրում են հանգստանալ աստղերը, հայտնում է ubr.ua-ը:
Այդ տների մեջ կա մի առանձնատուն, որը տրվում է վարձով: Ամիսն ընդամենը 45 հազար դոլար և դուք կարող եք առավոտյան վազքուղում հանդիպել Ջիմ Քերիին կամ Փիրս Բրոսնանին:
Տունը ունի 260 քմ տարածք, ունի երեք ննջասենյակ, երեք լողասենյակ, իսկ պատշգամբից կարելի է դիմավորել Խաղաղ օվկիանոսի արևագածը և մայրամուտը:










































