Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարող է տեղափոխվել Իսպանիայի Պրիմերա:
Լա լիգան ներկայացնող «Ռայո Վալյեկանո»-ն 25-ամյա ֆուտբոլիստի վարձակալության դիմաց «Սպարտակ»-ին առաջարկել է 500 հազար եվրո, բայց մերժում է ստացել: Մոսկովյան ակումբը պահանջում է երկու անգամ ավելին: «Ռայո»-ն վերջնական որոշման համար ժամանակ է խնդրել:
Հիշեցնենք, որ Արասը «Սպարտակ» տեղափոխվել է «Կուբան»-ից՝ 8 միլիոն եվրոյի դիմաց: Ակումբի ղեկավարությունը հայտնել է, որ չի պատրաստվում վաճառել Արասի ամբողջական տրանսֆերը:








































