Սթենֆորդի համալսարանի մասնագետները պարզել են, որ 8-ամյա դպրոցականների ուղեղի սքանավորումը թույլ է տալիս կանխատեսել` ինչպիսին կլինեն նրանց հաջողությունները մաթեմատիկական գիտությունների ուսումնասիրության հարցում առաջիկա 6 տարվա ընթացքում, գրում է Vesti.ru-ն:
Գիտական աշխատանքի ընթացքում մասնագետները 6 տարի հետևել են 43 երեխաների` սկսած 8 տարեկանից:
«Մենք կարող ենք որոշել ուղեղի հատվածները, որոնք պատասխանատու են 6 տարվա ընթացքում երեխաների մաթեմատիկական ունակությունների համար մանուկ և դեռահաս տարիքում»,- ասել է հետազոտության հեղինակներից Տանյա Էվանսը:
Հետազոտության սկզբում գիտնականներն ուսումնասիրել են երեխաների ուղեղը կառուցվածքային և գործառութային մագնիսառեզոնանսային տամոգրաֆիայի միջոցով: Սքանավորումը թույլ է տվել չափել ուղեղի կառույցները և ուղեղի մասերի միջև ներքին գործառութային կապերը:
Հետաքրքիր է, որ IQ թեստի, հիշողության աշխատանքի և մաթեմատիկայի իմացության ցուցանիշներն 8 տարեկանում ցույց չեն տվել, թե ինչպիսին կլինի երեխայի երկարաժամկետ հաջողությունները:









































