Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստվում է վարձակալության հանձնել թիմի կիսապաշտպան Լուկաս Սիլվային:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է միանգամից 5 ակումբ: «Պորտու»-ն, «Սպորտինգ»-ը, «Մալագա»-ն, «Խետաֆե»-ն և «Համբուրգ»-ը:
Մադրիդյան ակումբը պատրաստվում է 22-ամյա բրազիլացուն ուղարկել այնտեղ, որտեղ նա կկարողանա պարբերաբար խաղաժամանակ ստանալ ու պահել մարզավիճակը:









































