Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկրի տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Օլեգ Բելազերովին նշանակել է ռուսական երկաթուղիների նոր ղեկավար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Օլեգ Բելազերովը հայտարարել է, որ նոր պաշտոնում մտադիր է կենտրոնանալ ընկերության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու շարունակության վրա:
Նշենք, որ 45-ամյա Բելազերովը Սանկտ Պետերբուրգի համալսարանի էկոնոմիկայի և ֆինանսների բաժնի շրջանավարտ է:
Իսկ 2005-ից «Ռուսական երկաթուղիները» ղեկավարած Վլադիմիր Յակունինը աշխատանքի է անցնում Դաշնային խորհրդում:









































