«Սումգայիթ. սովորական ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմի արաբերեն տարբերակը ցուցադրվել է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում։
Ցուցադրմանը ներկա են եղել Եգիպտոսի քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, լրագրողներ և եգիպտահայ համայնքի անդամներ։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ֆիլմի ցուցադրումից առաջ ելույթ է ունեցել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով, մասնավորապես, ընդգծել է Սումգայիթի ոճրագործության` ադրբեջանական իշխանությունների կողմից նախապես ծրագրված լինելը։ Նա նշել է, որ Սումգայիթում, ինչպես նաև Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլուր իրականացրած հայերի ջարդերի և էթնիկ զտումների համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով Բաքուն փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը` ստահոդ քարոզչություն տարածելով Խոջալուի դեպքերի մասին։