Thursday, 18 06 2026
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում

Մարտի 1-ի զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը մեկնել է Բելգիա՝ մինչև հայ ժողովուրդը «տոնած կլինի իր հաղթանակը»

2008թ. Մարտի 1-ի զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, չի հավատում, թե ԱԺ-ում պատգամավորները կողմ կքվեարկեն 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:

Ալլա Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մտավախություն հայտնեց, որ ինչ-որ պատճառաբանությամբ հանձնաժողով չի ստեղծվի, կասեն, թե երկրում լարված իրավիճակ է, նոր լարումներ պետք չեն:

«Կարծում եմ, որ չի ստեղծվի այդ հանձնաժողովը, իսկ եթե նույնիսկ ստեղծվի, թույլ չեն տա աշխատել: Պարոն Ջհանգիրյանը կկարողանա ապացուցել, որ անօրինական է եղել ՀՔԾ աշխատանքը: ՀՔԾ անգործության բացահայտումը Մարտի մեկի գործով մեզ շատ կօգնի ՄԻ Եվրոպական դատարանում, որովհետև մեր գործը Եվրոպական դատարանում է և այս տարի կլսվի: Բայց էլի եմ ասում, որ թույլ չեն տա, որ հանձնաժողով ստեղծվի:

Ես շատ լավ գիտեմ, թե իմ երեխային ով է սպանել: Փաստահավաք խումբը մեզ ապացուցել է, բայց իմ նպատակը կոնկրետ կրակողին դատապարտված տեսնելը չէ՝ նա հրաման է կատարել: Իսկ հրամանը եղել է ապօրինի: Ինչո՞ւ են ոստիկանությունը և բանակը կրակել խաղաղ ցուցարարների ուղղությամբ, պետք է վերևից ներքև՝ բոլոր պատասխանատուները բացահայտվեն»,- նշեց Ալլա Հովհաննիսյանը:

Նշենք, որ Մարտի մեկի զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, մեկնել է Բելգիա և հույս ունի վերադառնալ Հայաստան այն ժամանակ, երբ Հայաստանի ժողովուրդը տոնած կլինի իր հաղթանակը:

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ օրը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագծին: ԱԺ որոշման այդ նախագիծն ընդգրկված է խորհրդարանի այս քառօրյա նիստերի օրակարգում: Կոալիցիոն խմբակցությունները նույնպես կողմ են, որ այն ստեղծվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում