Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, Լոնդոնի և Նյու Յորքի շինարարական ընկերությունները սկսում են հրաժարվել բարձրահարկեր կառուցելու գաղափարից: Նրանք «զոհաբերում են բարձրությունն ու փայլը օգուտին»: Նյու Յորքում, օրինակ, մինչև ընթացիկ տասնամյակի վերջը նախատեսված է կառուցել ընդամենը մի քանի բարձրահարկ:
Բրիտանացի ճարտարապետ Քեն Շաթլվորֆը գործակալությանն ասել է, որ «բարձրահարկերի շինարարության պաշտամունքային մոլուցքն ավարտված է»: Նրա կարծիքով, «ցուցադրական փայլի և շիկի դարաշրջանն ավարտված է», իսկ այդ միտումների փոփոխության վրա ազդել է այն հանգամանքը, որ ներդրումները փոքրածավալ շինարարության մեջ ավելի ձեռնտու է:
Օրինակ՝ Լոնդոնում բարձրահարկի մեկ քառակուսի մետրի ինքնարժեքը 150 ֆունտ ստերլինգով ավելի է, քան ավելի ցածր շենքերինը, ինչը պայմանավորված է բարձրահարկի կառուցման հետ կապված լրացուցիչ աշխատանքներով: Մասնագետներն այս միտումն անվանել են «անցում փառասիրությունից դեպի ողջախոհություն»:









































