Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 18-ին Թավրիզում տեղի է ունեցել Իրանի մաքսային ծառայության ներկայացուցիչների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մքսային կոմիտեի ղեկավար Ասեֆ Մամեդովի հանդիպումը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են մաքսային ընթացակարգերը մեղմացնելու հնարավորությունը՝ միմյանց միջև ուղևորահոսքի և բեռնափոխադրումների աճի հասնելու համար։ Մամեդովը նաև առաջարկել է օգտագործել մաքսային ներկայիս հզորությունները՝ առևտրի և ուղևորահոսքի ոլորտներում աճ գրանցելու համար, և վստահեցրել է, որ իրենք ամեն կերպ կաջակցեն դրան։










































