Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մտահոգություն է հայտնել ադրբեջանցի հանրահայտ իրավապաշտպան Լեյլա Յունուսին ու նրա ամուսին Արիֆ Յունուսին 8.5 և 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու համար։
Մոգերինիի տարածած հայտարարությունում նշված է. «Տվյալ գործով իրավական ընթացակարգերն անցել են լուրջ թերություններով, ինչի մասին հայտնում են միջազգային դիտորդները։ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատել Լեյլա և Արիֆ Յունուսներին, միևնույն ժամանակ նրանց գործը պետք է վերանայվի թափանցիկ ու արդար ձևով»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեյլա և Արիֆ Յունուսների նկատմամբ կայացված դատավճիռը դատապարտել են ԵԱՀԿ-ն, ԵԽ-ը, Եվրոպական խորհրդարանը, ԱՄՆ պետդեպարտամենտը, միջազգային հայտնի կառույցներ, քաղաքական մի շարք գործիչներ։











































