Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերը Կիպրոս են ուղարկել մեկ միլիոն կանխիկ գումար՝ կղզում գտնվող բրիտանական զորակազմի համար:
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ նպատակն այն է, որ բանկոմատների չաշխատելու դեպքում զինծառայողները ապահովված լինեն կանխիկ գումարով:
Գործակալությունը հիշեցնում է, որ Կիպրոսի բանկերը փակ կմնան առնվազն մինչև մարտի 21-ը:
Նշենք նաև, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ կփոխհատուցեն կղզում աշխատող իրենց քաղաքացիների հնարավոր կորուստները, եթե այդպիսիք առաջանան՝ կապված բանկային դեպոզիտների հավելյալ հարկի ներմուծման՝ Կիպրոսի ծրագրերի հետ: