Wednesday, 24 06 2026
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու

Շոկային մեսիջներ պոտենցիալ ներդրողներին

Անցած օրերին Հայաստանի տնտեսական կյանքում տեղի ունեցավ երկու աղմկոտ իրադարձություն, սակայն այդ բառի, մեղմ ասած, շոկային իմաստով: Ինքնասպանություն գործեց հայտնի ժամացույցների խանութի սեփականատերը. ըստ տեղեկությունների՝ նա ուներ ֆինանսական խնդիրներ, միաժամանակ տեղի ունեցավ Ռուբեն Հայրապետյանի և Արսեն Ավետիսյանի միջև տեղի ունեցած աղմկոտ միջադեպը, որի հիմքում տնտեսական բնույթի վեճը կամ խնդիրն էր: Երկու իրադարձություն, որոնք, մեծ հաշվով, ողբերգականորեն բնորոշում են Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը, առավել ևս, որ մեկի դեպքում կա մարդկային զոհ:

Հայաստանի տնտեսության աղետալի վիճակը հասկանալու և պատկերացնելու համար, իհարկե, կարիք չկա անպայմանորեն ականատես լինել նման ինքնասպանության կամ ինքնադատաստանի: Այդ աղետալի վիճակն արտահայտում են 32 տոկոս աղքատները, այն էլ՝ պաշտոնապես, պաշտոնական վիճակագրության կիսամյակային, մեղմ ասած, տխուր տվյալները և այլն: Այստեղ խնդիրն այն է, որ տնտեսության առկա վիճակը պետք է ենթադրեր աղմկոտ, հասարակական հնչեղություն ունեցող բոլորովին այլ բնույթի իրադարձություններ, տնտեսական բեկումնային որոշումներ, քայլեր, նախաձեռնություններ, օրենսդրական «հեղափոխություն» տնտեսական քաղաքականության այս կամ այն սեգմենտում: Սակայն դրա փոխարեն մենք տեսնում ենք ինքնասպանություն ու ինքնադատաստան, ինչը արդեն խոսում է ոչ միայն զուտ տնտեսության վիճակի մասին,- ինչպես նշեցինք՝ այդ վիճակի մասին խոսում է պարզապես առօրյան,- այլև տնտեսական զարգացումների անհուսալիության և անհեռանկարության մասին:

Երբ հեռանկար, հույս, մեխանիզմներ, ինստիտուտներ չկան, որոնք կվկայեն գոնե դրական զարգացումների հնարավորության մասին, իրադարձությունները զարգանում են ինքնասպանության ու ինքնադատաստանի տեսքով: Այդ երկու իրադարձություններն ուղղակի տագնապ են Հայաստանի տնտեսության համար, որտեղ անվերջ խոսում են ներդրումային միջավայր բարելավելու մասին: Իհարկե, ներդրողները պարզապես վազելով կգան Հայաստան՝ տեսնելով, թե այստեղ ինչպես են ֆինանսական խնդիրներից ինքնասպան լինում կամ ֆինանսական վեճերը հանգուցալուծում ինքնադատաստանով: Անկասկած այդ մեսիջները լավագույնն են, որ կարող են հղվել արտասահմանյան ներդրողներին և նրանց վկայել Հայաստանում տնտեսական միջավայրի գերգրավչության մասին:

Նմանօրինակ հնչեղությամբ տնտեսական իրադարձությունների պայմաններում Հայաստանի տնտեսությունում ներդրում կատարելը պարզապես ինքնասպանության հավասարազոր քայլ կլինի որևէ գործարարի համար: Ըստ որում՝ այդպիսի իրավիճակում կառավարությունն ուղղակի պարտավոր էր արտակարգ քայլեր կատարել տնտեսության գրավչության, տնտեսական մեսիջների, ներդրումային մեսիջների տեսանկյունից չափազանց վտանգավոր, շոկային այդ քայլերին արագ հակազդելու համար: Սակայն դրա փոխարեն, կառավարության ղեկավարը մեկնում է արձակուրդ, այն էլ՝ արտերկիր, առանց միգուցե պատկերացնելու, որ ստեղծված իրավիճակում այդ արձագանքը, մեծ հաշվով, կա՛մ անզորության ու դատապարտվածության, կա՛մ հարցերը նման ձևերով լուծելու համաձայնության նշան է, նշան այն բանի, որ այդպիսի իրադարձությունները Հայաստանի կառավարության համար էլ ամենևին շոկային չեն, և կարիք չկա պոտենցիալ ներդրողներին այլ մեսիջներ հղելու: Այդ տեսանկյունից կառավարությունն, անշուշտ, ազնիվ է:

Հայաստանի տնտեսության բնույթը լիովին քրեական է: Խոսքն, իհարկե, տնտեսության, այսպես ասած, հիմնական զանգվածի մասին է, կամ այսպես ասած՝ տնտեսության մասին: Հայաստանում տնտեսական քաղաքականությունը քողածածկ է, իսկ իրականում տնտեսական քաղաքականությունը տեղի է ունենում «ռազբորկաների» ձևով: Ինչպես զորավարժությունների պայմաններում կա թույլատրելի կորուստների սահման, այդպես էլ քրեական բնույթի տնտեսության պայմաններում կա թույլատրելի կորուստների սահման: Առայժմ այն բոլոր էքսցեսները, որոնք հանրության համար շոկային են (թեև գուցե արդեն վաղուց հանրության համար էլ սովորական), տեղավորվում են թույլատրելի չափաքանակի սահմաններում, որ կա Հայաստանում վարվող քրեատնտեսական քաղաքականության «կանոնադրությամբ»:

Այդ տրամաբանության շրջանակում նախագահի, վարչապետի կամ որևէ այլ պաշտոնյայի պաշտոնական արձակուրդը դառնում է հարաբերական, առավել ևս, որ չի էլ հայտնվում, թե որտեղ են նրանք անցկացնում իրենց արձակուրդը: Դա ոչ միայն ավելորդ հարցերից խուսափելու համար է, թե ինչ միջոցներով են հանգստանում այս կամ այն թանկարժեք հանգստավայրում (իսկ նրանք հենց այդպիսի տեղերում էլ հանգստանում են), այլ նաև ավելորդ աչքերից խուսափելու համար, քանի որ պաշտոնապես արձակուրդը զուտ ներհամակարգային «կանոնադրության» տեսանկյունից կարող է պարունակել աշխատանքային մաս, հանդիպումներ ու քննարկումներ այս կամ այն օլիգարխի կամ օլիգարխների հետ՝ այս կամ այն ֆինանսա-տնտեսական հարցով: Ավելին՝ հաճախ պաշտոնական արձակուրդները լինում են հենց այդ նպատակներով՝ ավելորդ աչքից հեռու հարցեր քննարկելու համար:

Այնպես որ, Հայաստանի համակարգն ընդհանուր առմամբ մնում է աշխատանքային ռեժիմի մեջ, և Հայաստանի պաշտոնյաները իրենց հանգիստն ավելի շատ անցկացնում են պաշտոնապես աշխատանքային ժամանակացույցով: Այլապես նրանց պաշտոնական գործունեությունն էլ որոշակի հանրային արդյունք կունենար: Առայժմ կան միայն հետևանքներ՝ չաշխատելու հետևանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում