ԱՄՆ Ֆլորիդա նահանգում` Վերոնա Բիչ լողափին, ջրասուզակները իսպանական ջրասույզ եղած նավից դուրս են բերել բեռը, որի արժեքը 4.5 մլն դոլար է գնահատվում, հաղորդում է 11Alive News-ը:
1715-ին Ֆլորիդայում փոթորկի ժամանակ ջրասույզ են եղել Կուբայից դուրս եկած իսպանական նավատորմի 11 նավերը:
350 մետաղադրամից 9-ը հազվադեպ հանդիպող են: Royal մետաղադրամները պատրաստվել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ V-ի համար:
Մոտ մեկ ամիս առաջ այդ տարածքում ևս մեկ պահեստ է հայտնաբերվել:
Նշվում է, որ պետությունը զբաղվում է գտնված պահեստները գնահատելով և ստանում դրանց 20 տոկոսը, մնացածը պատկանում է որոնողական թիմի նավապետ Բրենթ Բրիսբենին:















































