Լեհաստանում փրկվել են 19 հանքափորները, որոնք գետնի տակ էին մնացել հանքի փլուզման հետևանքով: Փլուզումը տեղի էր ունեցել երկրաշարժի պատճառով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանի Ռուդնա քաղաքի պղնձահանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով գետնի տակ էր հայտնվել 17 մարդ:
Փրկարարական աշխատանքները տևել են շուրջ յոթ ժամ: Տուժած հանքափորների մեծ մասը գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Երկրաշարժի պահին հանքում աշխատել է շուրջ 40 մարդ: Արտակարգ իրավիճակից հետո աշխատակիցների մի մասը կարողացել է ինքնուրույն դուրս գալ հանքից:









































