Ռոլինս քոլեջի մասնագետները սերտ փոխկապակցվածություն են հայտնաբերել դեմքի լայնության և ընկերության եկամտաբեր լինելու միջև: Պարզվել է` թոփ մենեջերներն առավել լայն դեմք ունեն, քան միջին վիճակագրական աշխատողները, գրում է news.eizvestia.com-ը:
Լայն դեմքը հաջողակ լինելու և ուժի տպավորություն է ստեղծում: Գաղտնիքը տեստոստերոնի բարձր մակարդակի մեջ է: Այդ հորմոնը որոշում է մարդու ագրեսիան և նրա` իշխանության կամ բարձր պաշտոնների հասնելու ձգտումը:









































