Լոնդոնի «Չելսի»-ն համաձայնության է հասել կատալոնական «Բարսելոնա»-ի հետ՝ թիմի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի տրանսֆերի հարցում:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, լոնդոնյան ակումբը իսպանացի եզրայինի տրանսֆերի համար կվճարի 28 միլիոն եվրո, որին կարող են ավելանալ նաև բոնուսներ՝ երկու միլիոնի չափով: «Բարսա»-ի ղեկավարությունը թույլատրել է իսպանացուն ուղևորվել Լոնդոն և բուժզննում անցնել:
Հավելենք, որ «Յունայթեդ»-ը պատրաստ էր վճարել 25 միլիոն եվրո և 5 միլիոն բոնուս, ինչի պատճառով կատալոնական ակումբը նախընտրել է Պեդրոյին ուղարկել «Չելսի»:




































