Ավելի քան 120 երկրներ Մարդու իրավունքների ՄԱԿ-ի խորհրդին մեղադրել են չհիմնավորված մեղադրանքներ և երկակի ստանդարտներ կիրառելու համար:
«Մենք ականատեսն ենք դառնում մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի առաջատար մարմնի աշխատանքում անհիմն մեղադրանքների և երկակի ստանդարտների տարածվածության»,- հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ի եվրոպական բաժանմունքում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի անունից ելույթ ունենալով Մարդու իրավունքների խորհրդի նիստում: Այդ երկրները Չմիավորված շարժման անդամներ են: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Խորհրդի աշխատանքը կարող է ավելի արդյունավետ լինել, եթե խորհրդի գործունեության հիմքը դառնար համագործակցության սկզբունքը»,- ասել է նա՝ նշելով, որ ոմանք անհույս ձգտում են պարտադրել իրենց արժեքներն ու ստանդարտները՝ որպես միջազգային նորմ, և ջանք չեն խնայում խորհուրդը վերածելու պատժիչ գործիքի՝ օգնության փոխարեն:
Նրա խոսքով՝ պրակտիկան ցույց է տալիս, որ քաղաքականացված քննադատությունը երբեք չի հանգեցնում իրական բարելավումների: Դիվանագետը վստահություն է հայտնել, որ իրադրությունը կարող է զգալիորեն բարելավվել, եթե այդ ջանքերն ու միջոցները ուղղվեն տեխնիկական աջակցության ցուցաբերմանը՝ հավասարության, փոխադարձ հարգանքի և արդարության սկզբունքների հիման վրա:








































