Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ նկարիչ Կոնոր Քոլինզը ագրեսիվ թվիթներից կազմել է Քեյթլին Ջեների դիմանկարը։ Այդ թվիթների հեղինակները Twitter-ի այն օգտատերերն են, որոնք այդ կերպ են արձագանքել նրա նոր կերպարին։
Հունիսի սկզբին Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ մարզիկ Բրյուս Ջեները, սեռափոխության վիրահատությունից հետո կանացի կերպարով հայտնվել էր Vanity Fair-ի շապիկին։ Ագրեսիվ բնույթի թվիթներում դրանց հեղինակները ցանկացել են Քեյթլին Ջեների մահը, ինչպես նաև նշել են, որ նրա երեխաների տեղում լինելու դեպքում ինքնասպանություն կգործեին։




































