Անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Մամադու Սախոն կարող է լքել ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, տեղեկացնում է L’Equipe-ը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը չի մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 2 հանդիպումներին և դուրս է մնացել թիմի հայտացուցակից:
Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լևերկուզենի «Բայեր»-ը, որը Սախոյի տրանսֆերի համար պատրաստ է վճարել 10 մլն եվրո:









































