Իրանը իր նավթարդյունաբերության ազգայնացման 62-ամյակը նշել է որպես անկախության համար ազգային շարժման կարևոր բեկում՝ հայտնում է Press TV-ն:
1961 թվականի մարտի 20-ին մեջլիսի անդամները օրինագիծ ընդունեցին նավթարդյունաբերության ազգայնացման մասին, որը ներկայացրել էր վարչապետ Մուհամմադ Մոսադիկը:
Մոսադիկի նախաձեռնությունը ստացել էր իր ազգայնական կուսակցության և կրոնական խմբերի՝ հայտնի այաթոլլա Աբոլղասեմ Քաշանիի գլխավորությամբ, աջակցությունը:
Որոշ գիտնականներ ենթադրում են, որ նավթարդյունաբերության ազգայնացումը եղել է ԿՀՎ-ի հովանավորությամբ Իրանում 1953-ի հեղաշրջման գլխավոր պատճառը, որի արդյունքում Մոսադիկը տապալվեց:










































