Մոսկվայից և Բրյուսելից վերադարձած Սերժ Սարգսյանն արդեն իսկ ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձևավորման աշխատանքներին: «Հրապարակի» տեղեկություններով, Գորիկ Հակոբյանն առողջական խնդիրներ ունի, սակայն ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չեն միացվելու:
Հետաքրքիր փոփոխություն է սպասվում արտաքին գործերի նախարարությունում, ըստ թերթի աղբյուրների՝ Էդվարդ Նալբանդյանը կրկին կվերադառնա Փարիզ, որպես դեսպան: Նրա աշխատանքից գոհ են, սակայն Նալբանդյանն ինքն է ուզում այդպես, որովհետև շատ է սիրում Փարիզը: Չնայած Ֆրանսիայի դեսպանի պաշտոնի վրա աչք ուներ երբեմնի կոալիցիոն անդամ կուսակցություններից մեկը, ինչն էլ հասկանալի պատճառով չիրականացավ:
Ինչ վերաբերում է ԱԳ նախարարին, ապա «Հրապարակի» աղբյուրները նշում են, որ այդ պաշտոնումնշանակվելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Չնայած լուր տարածվեց, թե արձակուրդ գնացած Վիգեն Սարգսյանին պաշտոնաթող են անելու, սակայն պարզվում է, որ նա պատրաստվում է երրորդ երեխան ունենալ, ուստի ամռանը չէր կարող արձակուրդ գնալ, դրա համար հիմա է մեկնել և, բացի այդ, արձակուրդից վերադառնալով՝ նա փոխարինելու է Էդվարդ Նալբանդյանին:











































