Այսպես կոչված «վիրտուալ հնագետները» NASA-ին մեղադրել են Մարսի լուսանկարները կեղծելու համար, հայտնում է u-news.com.ua-ն:
Վերջերս գիտնական Սքոթ Ուորինգը, ուսումնասիրելով Մարսի լուսանկարները, տարօրինակ բան է հայտնաբերել: NASA-ի կայքում տեղադրված լուսանկարներում եղել են կրկնվող մասեր: Դա ցույց է տալիս, որ այն կազմել են ռոբոտի կողմից արված մի քանի լուսանկար միացնելով: Հետևի պլանի և վերևի բնապատկերները նույնն են, ինչը հաստատում է, որ դա բացահայտ ֆոտոշոփ է:
Անհայտ է մնում, թե ինչու է NASA-ն դիմել կեղծարարության:












































