Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Ջոն Կիրբին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը ստուգելու է, թե արդյոք Ռուսաստանի կողմից Իրանին C-300 զենիթա-հրթիռային համալիրներ մատակարարելը չի՞ ընկնում պատժամիջոցների մասին ամերիկյան օրենքների տակ։
Կիրբին նման կերպ է մեկնաբանել Ռուսաստանի կողմից C-300 զենիթա-հրթիռային համալիրներ մատակարարելու հնարավորությունը: «Դա արգելված չէ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերով, սակայն մենք ստուգելու ենք, թե արդյոք դա չի՞ խախտում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մասին ամերիկյան օրենքները։
ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ հարցում փոփոխություն չի կրել։ Մենք նախկինի նման մտահոգ ենք Իրանին հրթիռային համակարգեր տրամադրելու Ռուսաստանի մտադրությունից։ Մենք դեմ ենք Իրանին С-300 համալիրներ մատակարարելուն»,- ասել է նա։
Սրանից առաջ Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեին Դեհղանը հայտարարել էր, որ Իրանը հուսով է, որ С-300-ների շուրջ համաձայնագիրը կստորագրվի առաջիկա շաբաթ։








































