Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թեյի մեջ կաթ ավելացնելը օգնում է ատամների սպիտակեցմանը։ Այդ մասին հայտարարել է Ալբերտի համալսարանին կից ստոմատոլոգիայի դպրոցի պրոֆեսորի օգնական Ավա Չոուն։ Նա անցկացրել է բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ սեփական հետազոտությունը և դրա արդյունքները ներկայացրել է ուսանողներին։
Դրա համար օգտագործվել են արդեն հանված մարդու ատամներ։ Դրանցից առանձնացվել են միայն առողջ և չվնասված ատամները, ապա դրանք 24 ժամ պահվել են կաթով թեյի լուծույթի մեջ՝ 37 աստիճանի դեպքում։
Փորձի արդյունքները վկայել են, որ դա օգնել է պահպանել ատամների սպիտակությունը, ընդ որում՝ ավելի արդյունավետորեն, քան ատամի մածուկները։










































