Կիպրոսի իշխանություններն, անտեսելով Վիեննայի կոնվենցիան, սառեցրել են լեհական դեսպանատան հաշիվները, նմանատիպ խնդրի առջև են կանգնած տասնյակ դեսպանատներ: Այս մասին RMF FM ռադիոկայանին տված հարցազրույցում պատմել է Լեհաստանի դեսպան Պավել Դոբրովոլսկին:
«Կիպրոսի կառավարությունը հավանաբար ժամանակավորապես մոռացել է, որ գոյություն ունի դեսպանի կամ դիվանագետների հաշիվներ, որոնք պաշտպանված են Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածով, այսպես չի կարելի գործել: Մենք արդեն ցույց ենք տվել մեր վերաբերմունքը, գրել ենք Կիպրոսի ֆինանսների նախարարությանը և բացատրություն ենք պահանջել»,- ասել է նա:
Լեհ դիվանագետի խոսքերով՝ Կիպրոսի տարածքում մոտ 40 դիվանագիտական առաքելություններ կան, որոնք բոլորն էլ նույն խնդրի առջև են կանգնած։








































