Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ժող, ահավոր անհանգստացած եմ Երևանի ընտրություններով: Ի՞նչ է լինելու: Տեսեք ՀՀԿ-ն վաղուց և տքնաջան ՍԻՐՈՒՄ է մեր քաղաքը, «Ժառանգությունն» արդեն մի քանի կրուգ բոլոր երևանցիներին բարևած ունի, ՀՅԴ-ի հին ընկերները «վաղուց լքել են քեզ իմ Էրեվան»:
Բայց ամենաբարդը ԲՀԿ-ի գործն ա, ինչքան մտածում եմ չեմ կարողանում հասկանամ, թե երևանցիք տրակտորն ինչ են անելու: Չնայած մեկ էլ տեսար ՀԱԿ-ին պետք եկավ՝ ասում են մի վախտ գեղի կլուբ էր դառել»:







































