Բրիտանական պարբերականները վստահեցնում են, որ «Վալենսիա»-ի պաշտպան Նիկոլաս Օտամենդին կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթի»-ում:
Երկու կողմերը արդեն հասել են համաձայնության, և Օտամենդին ուղևորվել է Մանչեսթեր: «Քաղաքաբնակներ»-ը արգենտինացի կենտրոնականի տրանսֆերի համար կվճարեն 45 միլիոն եվրո:
Այսօր նա բուժզննում կանցնի, որից հետո պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին:








































