Աֆրիկայում գիտնականները հայտնաբերել են ձուկ` Queensland lungfish, որը մի քանի տարի կարող է ապրել առանց ուտելիքի և ջրի, հայտնում է The Daily Mail-ը: Անբարենպաստ պայմաններում կենդանու օրգանիզմում բոլոր պրոցեսները դանդաղում են, և նա ընկնում է քնի մեջ, որը կարող է տևել 3-5 տարի: Քունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ նրան հասանելի տարածքում չի հայտնվել խմելու ջուր:
Ներկայումս գիտնականները ուսումնասիրում են, թե ինչ է տեղի ունենում քնած ժամանակ ձկան բջիջներում: Նրանք հույս ունեն, որ այդ փորձը նրանց թույլ կտա առաջ գնալ ծայրահեղ իրավիճակերում մարդկանց կենսագործունեությունը դադարեցնելու համար:
Նշենք, որ Queensland lungfish-ը երկկենցաղ ձուկ է, որն ավելի մոտ է կանգնած չորքոտանիներին, որոնք ինչ-որ ժամանակ դուրս են եկել ջրից: Նրա անատոմիան հեռակա պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են զարգացել կենդանիները օդ շնչելուց առաջ:










































