Երեկ ուշ երեկոյան Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Բիլբաոյի «Ատլետիկ»-ին։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Այսպիսով, երկու խաղերում գրանցված հաշիվների արդյունքում Իսպանիայի սուպերգավաթակիր դարձավ «Ատլետիկ»-ը։
Նշենք, որ առաջին խաղում կատալոնական ակումբը պարտվել էր 0-4 հաշվով։
«Բարսելոնա»-«Ատլետիկ»՝ 1:1
1:0 Մեսսի (43՛), 1:1 Ադուրիս (74՛)





































