Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ հարբեցողները զրկված են հեգնանքի զգացումից ու չեն կարողանում կարեկցել։ Հարբեցողներին ուղեկցող մենությունը կարող է լինել շրջապատի զգացմունքները հասկանալ չկարողանալու հետևանք։ Այդ մասին հայտնել են իտալացի ու բելգիացի հոգեբանները։
Նրանց փորձին մասնակցել է ավելի քան 40 տղամարդ, որոնց կեսը բրյուսելյան կլինիկաներից մեկում բուժվել է հարբեցողությունից։ Նրանք պետք է ընթերցեին մի քանի պատմություն, որոնք ունեցել են հեգնական և ոչ հեգնական ավարտ, ինչից հետո պետք է պատասխանեին մի շարք հարցերի, թե ինչպես են հասկացել կերպարների մտադրություններն ու նրանց էմոցիոնալ վիճակը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alcoholism: Clinical & Experimental Research հանդեսում։ Գիտնականների խոսքերով՝ հարբեցողությունը հիրավի ազդում է կարեկցանքի վրա, և որքան մեծ է հարբեցողությունից մարդու կախվածությունը, այնքան վատ է մարդը զգում տեքստում առկա հենգնանքը։ Խնդիրն այն է, որ հեգնանքը պահանջում է սեփական պահվածքի պրոյեկտում այլ մարդու զգացմանը, և հարբեցողները խնդիրներ ունեն այդ հարցում։









































