Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ու Կուբայի իշխանությունները աշխատանքներ են տանում երկկողմ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, որը հնարավորություն կտա մինչև տարեվերջ վերականգնել երկու երկրների միջև կոմերցիոն ուղիղ կանոնավոր ավիաչվերթերը։
Այդ համաձայնագիրը երկու երկրների ավիաընկերություններին հնարավորություն կտա այս տարվա դեկտեմբերից կանոնավոր հաղորդակցություն հաստատել ԱՄՆ-ի ու Կուբայի միջև։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նաև մտադիր է հետագա քայլեր ձեռնարկել Կուբա ամերիկացիների այցի վրա դրված սահմանափակումները մեղմացնելու ուղղությամբ։
ԱՄՆ քաղաքացիներին արգելված են Կուբա զբոսաշրջային այցերը։ Թույլատրվում են միայն ազգականներին տեսակցելը, կրթական, լրագրողական ու մշակութային բնույթի հարցերը։ Սահմանափակումների վերացման իրավունքը պատկանում է ԱՄՆ Կոնգրեսին։









































