Tuesday, 30 06 2026
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ

Օսկանյանի կուսակցականաստեղծ գործունեությունը տապալվել է

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը որոշել էր կուսակցություն ստեղծել և այդ նպատակով բանակցություններ էր սկսել տարբեր քաղաքական և հասարակական գործիչների հետ: Օսկանյանը փորձում էր իր զրուցակիցներին համոզել, որ Հայաստանում քաղաքական մենաշնորհը վերացնելու համար պետք է նոր քաղաքական կուսակցություն ստեղծել և Հայաստանի քաղաքական կյանքի վակուումի պայմաններում այդ կուսակցությունը կարող է հաջողության հնարավորություն ունենալ:

Այսօր կարող ենք փաստել, որ կա՛մ Օսկանյանի համոզելու տաղանդը չի բավականացրել մարդկանց իր գաղափարներով վարակելու և նրանց իր շուրջ միավորելու համար, կա՛մ այդ մարդիկ են, չափազանց պահպանողական լինելով, ամուր կառչած եղել իրենց հին համոզմունքներին և չեն ցանկացել տարվել Օսկանյանի հեղափոխական գաղափարներով երկիրը վերափոխելու և այն ավելի լավը դարձնելու տեսլականի իրագործման հարցում: Պարզ ասած՝ Օսկանյանի պրոյեկտը տապալվել է, և նա հրաժարվել է Հայաստանի փրկության գործից:

Իսկ Օսկանյանին չհաջողվեց կուսակցություն ստեղծել երկու պատճառով: Առաջինը անձնական խարիզմայի և հանրային հեղինակության բացակայությունն է: Օսկանյանը հայտնի է որպես Քոչարյանի ռեժիմի օդիոզ ներկայացուցիչ, որը թեև հայտնի չէ որպես կոռուպցիոներ և մարդակեր, բայց մյուս կողմից՝ նա զբաղված է եղել այդ ռեժիմի համար արտաքին քաղաքական աջակցություն ապահովելով, մշտապես հանդես գալով այդ ռեժիմի հանցագործությունները արդարացնելու դերում:

Քաղաքացիները սիրում են համարձակ և ինքնազոհողության պատրաստ գործիչների, բայց Օսկանյանի ամենահամարձակ արարքը եղել է 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ նա հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանի գոտկատեղում եղել է ոչ թե ոսկեզօծ հեռախոս, այլ ատրճանակ, ինչը առանց Օսկանյանի խոստովանության էլ բոլորի համար պարզ էր, որովհետև որևէ մեկը հեռախոսը գոտկատեղի հատվածում չի պահում: Բայց Ծառուկյանի խաբեության բացահայտումը բավարար չէր, որ Օսկանյանը հռչակվեր համազգային առաջնորդ, և նա այդպես էլ մնաց Ծառուկյանի ստվերում, մինչև այն պահը, երբ Ծառուկյանը որոշեց դուրս գալ ԲՀԿ-ից և այդ կուսակցությունն ու ամբողջ ընդդիմադիր կոչվող քաղաքական դաշտը մատնել վիտամինային քաղցի: Օսկանյանը տեսնելով, որ ԲՀԿ-ից այլևս ակնկալիք չունի, դուրս եկավ կուսակցությունից՝ ցույց տալով, որ այդ կուսակցությունում էր միայն հանուն Ծառուկյանի հզոր գաղափարների և նրա ֆինանսական միջոցների:

Այն, որ Օսկանյանը զուրկ է հանրային վարկանիշից՝ պարզ էր նաև 2013թ. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ ԲՀԿ-ն ուղղակի տապալվեց՝ այն դեպքում, երբ 2009թ. անհամեմատ ավելի մեծ հաջողություն ունեցավ, երբ ԲՀԿ ցուցակը գլխավորում էր Հարություն Քուշկյանը: Օսկանյանը ինքն էլ չի թաքցրել, որ չունենալով հանրային աջակցություն՝ իր ստեղծած կուսակցությունը չի կարող հավակնել լուրջ քաղաքական աջակցության, և պատասխանելով իր զրուցակիցների հարցերին, թե որքան է իրենց հաջողության հնարավորությունը, ասել է, որ այն գրեթե զրոյական է:

Օսկանյանի կուսակցականաստեղծ գործունեությունը տապալվեց նաև այն պատճառով, որ նա չուներ կուսակցություն ստեղծելու համար անհրաժեշտ միջոցներ: Քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ են ամսական հարյուր հազարավոր դոլարներ: Գագիկ Ծառուկյանի օրինակը ցույց տվեց, որ մարդիկ շատ հեշտ համախմբվում են փողի շուրջ, իսկ եթե այդ փողը բացակայում է, կուսակցությունից լավագույն դեպքում մնում է միայն դրա հիմնադիրը, ով ստիպված է լինում զբաղվել քաղաքական մուրացկանությամբ՝ փորձելով իր ծառայությունն առաջարկել փող ունեցողներին: Ծառուկյանից հետո Հայաստանում քաղաքականության մեջ ֆինանսական ներդրում կատարելու ունակ և ցանկություն ունեցող գործիչ չկա, և առաջիկայում դժվար էլ հայտնվի: Ով պետք է ֆինանսավորեր Օսկանյանի կուսակցություն ստեղծելու մտադրությունները: Հնարավոր է, որ նրան ինչ-որ գումար խոստացել էին այն դեպքի համար, եթե նա կարողանար իր շուրջ համախմբում ստեղծել:

Վարդան Օսկանյանը հիմա ստիպված է լինելու միայնակ զբաղվել քաղաքական գործունեությամբ, միայնակ պայքարել սահմանադրական փոփոխությունների նախագծի անցկացման դեմ, և ի վերջո՝ նա իր պարտքը կկատարի գնալով և դեմ քվեարկելով այդ փոփոխություններին: Դե, ինչ կարող ես անել. մարդն անշահախնդիր իր ծառայություններն էր փորձում առաջարկել հայ ժողովրդին, ուզում էր մեզ օգնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, իսկ մենք մերժեցինք նրան: Դա մեր դժբախտությունն է և ոչ թե Օսկանյանի, որովհետև նա իշխանության տարիներին, իսկ հետո նաև ընդդիմադիր գործունեություն ծավալելու ընթացքում հաստատ մի քանի միլիոն դոլար փող հետ գցած կունենա և կապրի ցանկացած Սահմանադրության օրոք՝ երկրում լինի կառավարման խորհրդարանական, թե նախագահական համակարգ: Հայաստանում չլինի, կլինի ԱՄՆ-ում, այնտեղ որ հաստատ կառավարման համակարգը որևէ մեկը չի պատրաստվում փոխել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում