Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ արևմտյան երկրները կարող են շատ թանկ վճարել, եթե չմիջամտեն Սիրիայի հակամարտությանը:
Նախկին վարչապետի խոսքով՝ առանց արտաքին միջամտության Սիրիայի հակամարտության զոհերի թիվը կարող է գերազանցել Իրաքի պատերազմի զոհերի թիվը:
Բլեերը հարցազրույց է տվել Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողության սկսվելու 10-ամյակի կապակցությամբ: Նա նշել է, որ խնայած Իրաք բրիտանական զորքեր ուղարկելու որոշումն ամենաբարդն է եղել իր կարիերայում, այնուամենայնիվ, դա ճիշտ որոշում էր:
Բլեերի այդ որոշումը մինչ օրս հաճախ խիստ քննադատության տեղիք է տալիս Բրիտանիայի քաղաքական գործիչների և քաղաքացիների շրջանում:








































