Samsung ընկերության բաժնետոմսերը Galaxy Note 5 և Galaxy S6 edge+ հայտարարումից հետո էժանացել են 3,7 %-ով և հասել տասնամսյա նվազագույնին: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:
Փորձագետները սմարթֆոնների շնորհանդեսը անվանել են հիասթափեցնող: Այդ մասին մասնավորապես իր կարծիքն է հայտնել կորեական Dongbu Securities ընկերության վերլուծաբան Յու Յոյ Հյունը: Նրա խոսքերով՝ սմարթֆոնները դադարել են լինել այն, ինչը կարող է ուղղել եկամուտների անկումը:
Հիշեցնենք, որ Samsung-ի եկամուտները նվազում են վերջին հինգ եռամսյակում:









































