ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնաբերել է Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստին նրա աշխատակիցների կողմից ուղարկված գաղտնի տեղեկատվություն պարունակող 60 նամակ: Այդ մասին հայտնում է Washington Times-ը:
ԱՄՆ-ում սկանդալ է առաջացել՝ կապված այն բանի հետ, որ Քլինթոնը, ով զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, աշխատանքային նամակագրությունը կատարել է անձնական փոստի միջոցով: Այժմ այդ նամակներով հետաքրքրված է Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն (FBI):
Այն բանի վկայությունը, որ նա անձնական փոստն օգտագործել է ծառայողական նպատակներով, Վաշինգտոնում տարակուսանք է առաջացրել, և հանրապետական ընդդիմությունը մեղադրել է նախկին պետքարտուղարին ներքին անվտանգության կանոնների լուրջ խախտումների մեջ:
Վերջերս Քլինթոնը ԱԳ նախարարությանը փոխանցել է իր աշխատանքային նամակագրությունը` ավելի քան 55 հազար նամակ, իսկ 30 հազար անձնականը հեռացրել է, ինչը կրկին առաջացրել է խիստ քննադատություններ:











































