CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը Այովա նահանգում երեխաների խմբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը Բեթմենն է։ Հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին։
Միլիարդատերը դրա ժամանակ պատմել է այն մասին, թե ինչ կաներ, եթե դառնար ԱՄՆ նախագահ։ Հանդիպման ժամանակ երեխաներից մեկը նրան հարցրել է. «Պարո՛ն Թրամփ, դուք Բեթմե՞նն եք»։ Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է. «Ես Բեթմենն եմ»։
Տվյալ երկխոսությունը տեղի է ունեցել ուղղաթիռային զբոսանքի ժամանակ, երբ միլիարդատերն իր հետ ուղղաթիռ է վերցրել մի քանի երեխայի։









































