Friday, 03 07 2026
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան

Ծառուկյանն արագացնում է Աբովյան 5 հասցեում գտնվող կիսակառույցի շինարարության վերսկսումը

Գագիկ Ծառուկյանի՝ Աբովյան 5 հասցեում գտնվող կիսակառույցի շուրջ դեպքերը շարունակում են զարգանալ: Հիշեցնենք, որ այդ հասցեում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավարը որոշել էր հյուրանոցային համալիր կառուցել, բայց շենքի առաջին մի քանի հարկերը կառուցելուց հետո շինարարությունը կանգնեցրել է արդեն 6-7 տարի: Այդ շինարարությունը կասեցվել է Աբովյան 3/3 հասցեում գտնվող շենքի հետ կապված որոշ խնդիրներ ունենալու պատճառով և դատական վճիռների արդյունքում:

«Առաջին լրատվական»-ը Նոր Հաճնում Գ. Ծառուկյանի կառուցած եկեղեցու օծման արարողության ժամանակ «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանից հետաքրքրվել էր, թե ի վերջո երբ են վերսկսելու շինարարությունը և այն ավարտին հասցնելու, չէ որ այդ կիսակառույցը աղճատում է Երևանի կենտրոնի տեսքը, նա պատասխանել էր, որ նախագծային աշխատանքներն ավարտին հասցնելու փուլում են, որից հետո նոր կշարունակեն շինարարությունը, և որ «Կեմպինսկի» հայտնի բրենդի հետ նախատեսում են այնտեղ հյուրանոց կառուցել: Հրապարակումից հետո Աբովյան 3/3 շենքի սեփականատեր Վոլոդյա Բեջանյանը մեզ տեղեկացրեց, որ շինարարությունը կասեցվել է, քանի որ այն կառուցվել է խախտումներով՝ անտեսելով հարակից շենքի հետ սեյսմիկ կարը պահպանելու քաղաքաշինական նորմը:

Այս անգամ Վ. Բեջանյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը տեղեկացել է, որ առաջիկայում հրավիրվելու է քաղաքաշինական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելու է Աբովյան 5 հասցեում գտնվող այդ կիսակառույցի ճակատագիրը, նախագիծը, և միգուցե այս անգամ այն հաստատեն: Վ. Բեջանյանը ցանկանում է մասնակցել այդ նիստին, քանի որ այն առնչվում է իր շահերին: Եվ դրա համար նա օգոստոսի 14-ին նա Երևանի քաղաքապետարան ու Քաղաքաշինության նախարարություն է ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռի և Դատական ակտերի հարկադիր կատարման գրասենյակի կատարողականի պատճեները: Նա մտահոգություն ունի, որ այս անգամ Գ. Ծառուկյանին կարող է հաջողվել վերսկսել կոպիտ խախտումներով սկսած իր շինությունը՝ շրջանցելով դատարանի և ԴԱՀԿ-ի որոշումները:

Նաև այս գերատեսչություններին տեղեկացրել է, որ ինքը ցանկանում է մասնակցել քաղաքաշինական խորհրդի նիստին, որպեսզի մասնակցի իր շահերին և իր կնոջը՝ Աննա Մարտիրոսյանին պատկանող շինությանն առնչվող քննարկմանը: «Խնդրում եմ այս վճիռներն ընդունել ի գիտություն և Աբովյան 5 հասցեում կառուցվելիք շինարարության նախագծի և շինթույլտվության վերաբերյալ քննարկման ժամանակ ընդգրկեք նաև ինձ, քանի որ ես ունեմ ներքին համոզմունք և վստահ եմ, որ քննարկումը լինելու է թափանցիկ և իմ՝ որպես Աբովյան 3 շենքի սեփականատիրոջ ներկայությունը չի խանգարի»,- նշված է այս գերատեսչություններին ուղղված գրության մեջ:

Հիշեցնենք նաև, որ այս տարի՝ փետրվարի 12-ին, Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե պատկան մարմինները պետք է ստուգումներ սկսեն Գ. Ծառուկյանին պատկանող ընկերություններում և պարզեն, թե արդյոք ճիշտ են այն խոսակցությունները, որ այնտեղ խախտումներ ու չարաշահումներ կան: Այս հայտարարությունից հետո ԴԱՀԿ-ը կրկին այցելել է Աբովյան փողոցի այս կիսակառույցը, և սեփականատերերի մոտ հույս է արթնացել, թե այս անգամ վերջապես կվերականգնվեն իրենց իրավունքները: Բայց, ինչպես հայտնի է, Գ. Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին, հրաժարվեց իր հիմնադրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Իսկ իշխանությունները դադարեցրին նրան ու նրան պատկանող ընկերություններին օրինական դաշտ բերելու գործընթացը: ԴԱՀԿ-ն էլ կրկին դադարեց այդ կիսակառույցի նկատմամբ կատարել իր պարտականությունները:

Իսկ մեր հրապարակումից հետո իշխանությունների հետ հարաբերությունները բարելաված Գ. Ծառուկյանը հավանաբար ցանկացել է պետական ատյաններից ստանալ իր կիսակառույցին առնչվող բոլոր փաստաթղթերն ու ավարտին հասցնել այդ շինությունը, որը արդեն մամուլում իր համար դարձել է բազմաթիվ անցանկալի հրապարակումների առարկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում