Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 18-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվելու է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի մասնակից երկրների մեդիաների ղեկավար անձանց ու տեղեկատվության նախարարների նիստը։ Ադրբեջանը դրանում ներկայացնելու է նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի պետ Ալի Հասանովը։
Պլանավորված է նիստի շրջանակներում արձանագրություն ստորագրել Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի ու Ադրբեջանի ազգային հեռուստաալիքների միջև։ Ծրագրված է նաև հաստատման ներկայացնել թյուրքալեզու երկրների տեղեկատվական գործակալությունների միջև համագործակցության մասին հուշագիրը։
Ընդգծվում է, որ թյուրքական միջազգային լրատվական հեռուստաալիքի ստեղծման նպատակը թյուրքալեզու տվյալ երկրներում հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային ոլորտներում միջազգային հանրությանը ճիշտ ներկայացնելն է։









































