Friday, 07 06 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա

Նախագահականը «կամ-կամ»-ի ընտրության առաջ է դնում քաղաքական ուժերին

Իշխանությունը ակտիվորեն պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի ստեղծմանը: Նախագահական նստավայր են հրավիրվում տարբեր ուղղվածություն ունեցող կուսակցությունների ղեկավարներ, և նրանց հետ նախնական քննարկում է տեղի ունենում, որի նպատակը պարզելն է, թե ինչպես են այդ կուսակցությունները պատրաստվում իրենց դրսևորել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում:

Քաղաքական կոնսուլտացիաները առայժմ տեղի են ունենում նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի մակարդակով, սակայն դրան հաջորդելու են նաև հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Վիգեն Սարգսյանի նպատակը ընդամենը ընդհանուր տրամադրությունները շոշափելն է, որպեսզի հասկանալի լինի, թե որ քաղաքական կուսակցությանը կարելի է հրավիրել նախագահական նստավայր՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, իսկ ում ընդհանրապես իմաստ չունի ներգրավել այս գործում:

Իսկ ինչու պետք է քաղաքական ուժերը համախմբվեն սահմանադրական փոփոխությունների շուրջ, ինչու պետք է պաշտպանեն իշխանության այդ նախաձեռնությունը: ՀՀԿ-ի պարագայում ամեն ինչ պարզ է. այդ կուսակցությունը այսօր քաղաքական մենիշխանություն ունի և պատրաստվում է սահմանադրական փոփոխություններից հետո էլ պահպանել կայուն մեծամասնության տեղը, ինչը ամրագրված է Սահմանադրության նախագծում: Սակայն կայուն մեծամասնությունից բացի՝ կա նաև անկայուն փոքրամասնություն, և խորհրդարանում հայտնվելու խնդիր ունեն նաև մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ինչը հնարավոր է կամ իշխանության հետ կոշտ պայքարի միջոցով, կամ իշխանության հետ որոշակի համագործակցության և պայմանավորվածության արդյունքում: Եվ ահա իշխանությունը փորձելու է քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչների հետ նախնական համաձայնության գալ, որի իմաստը հետևյալում է. դուք պաշտպանում եք սահմանադրական բարեփոխումների մեր նախաձեռնությունը, մենք օժանդակում ենք խորհրդարանում լինելու ձեր ձգտումները:

Կուսակցությունների համար որոշում կայացնելը այնքան էլ հեշտ գործ չի, և նրանք հայտնվել են շատ երկիմաստ վիճակում: Մի կողմից՝ նրանք հասկանում են, որ եթե հայտարարեն սահմանադրական բարեփոխումների իշխանության նախաձեռնությունը պաշտպանելու մասին, ապա իրենք այդ նախաձեռնությունը չպաշտպանող ուժերի կողմից հայտարարվելու են ծախված և իշխանության սազանդար: Բայց մյուս կողմից էլ՝ կուսակցությունների և նրանց առաջնորդների մի մասը հասկանում է, որ եթե իրենք 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ զրկված լինեն իշխանության աջակցությունից, ապա զրկված կլինեն խորհրդարանում հայտնվելու և քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից կամ կլինեն քաղաքական լուսանցքում:

Մինչև հիմա այս կուսակցությունները ապրել են «և-և»-ի սկզբունքով: Նրանք և՛ ընդդիմադիր են եղել, քննադատել են իշխանություններին, անհամաձայնություն են դրսևորել իշխանության որոշ քայլերի նկատմամբ, և՛ հանրությանը ցույց են տվել, որ իրենք բավական ինքնուրույն են և չեն կառավարվում իշխանության կողմից: Մյուս կողմից՝ նրանք ոչ հրապարակավ համագործակցել են իշխանության հետ, կարողացել են ինչ-ինչ խնդիրներ լուծել՝ սեփական բարեկեցության և շրջապատի համար:

Հիմա իշխանությունը ասում է, որ ինքը ունի աջակցության կարիք, և իր համար այլևս «և-և»-ը ընդունելի չէ, և քաղաքական ուժերը պետք է «կամ-կամ»-ի ընտրություն կատարեն. կա՛մ պաշտպանում են սահմանադրական բարեփոխումների իշխանական նախագիծը, որից հետո ևս կարող են վայելել իշխանության աջակցությունը, կա՛մ հայտարարում են, որ դեմ են այդ փոփոխություններին, և այդ դեպքում իշխանությունը իրենց դիտում է որպես անհուսալի գործընկեր և դադարեցնում է իր հրապարակային և ոչ հրապարակային աջակցությունը:

Կուսակցությունների մի մասը կցանկանար, որ «և-և» տարբերակը շարունակվեր, նրանք նույնիսկ պատրաստ են չեզոքություն պահպանել այս հարցում, սակայն իշխանությանը պետք է միարժեք պատասխան: Ով գնում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման՝ նա ընդունում է սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը և միանում է այդ պրոյեկտին, ով չի գնում՝ նշանակում է մերժում է սահմանադրական փոփոխությունների անցկացման անհրաժեշտությունը և կողմ է գործող Սահմանադրության պահպանմանը: Միայն շատ քիչ առանձնաշնորհյալների իշխանությունը թույլ կտա շարունակել «և-և»-ի խաղը, որովհետև այդ ուժերի հետ կապված կան ավելի հեռուն գնացող պլաններ:

Թե ինչ ընտրություն կկատարեն կուսակցություններն ու նրանց առաջնորդները՝ մենք կտեսնենք առաջիկայում, և դրա համար պետք է միայն հետևել նախագահ Սարգսյանի հանդիպումների մասին տեղեկատվությանը: Բայց մի բան պարզ է միանշանակ. քաղաքական դաշտը կանգնած է հերթական վերաձևման եզրին, և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բաժանարար նոր գիծ է քաշելու ոչ միայն իշխանության և ընդդիմության միջև, այլ հնարավոր է նաև որոշ կուսակցությունների ներսում: Բայց այդ մասին՝ ավելի ուշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում