Փարիզի Ռուասի օդանավակայանի համար մշակել են հատուկ ծրագիր, որը օտարերկրացիներին հնարավորություն կտա անձնակազմին դիմել մայրենի լեզվով և ընդհակառակը, հայտնում է Euromag.ru-ն:
Trad112 ծրագիրը, որը մշակված է 14 լեզվով, հասանելի կլինի երկու տարբերակով` լայն հասարակության և մասնագետների համար: Ուսումնական տարվա սկզբից ծրագիրը կօգտագործեն օդանավակայանների փրկարար ծառայությունների աշխատակիցները:
Ծրագրի ստեղծողը 42-ամյա հրշեջ է: 2013 թվականից նա աշխատում է այդ նախագծի վրա և արդեն ծախսել է 30 հազար եվրո:
«Trad112-ը պարզապես թարգմանիչ չէ: Այնտեղ մուտք են արված մի շարք հարցեր, որոնք ավանդաբար փրկարարներն ու բժիշկները տալիս են ուղևորներին»,- ասում է ծրագրի հեղինակը:








































