Euromag.ru-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում ուղղումներ են արվել հեղինակային իրավունքների մասին օրենքում, որով բրիտանացիներին արգելվել է պահպանել կամ պատճենել հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործություններ՝ երաժշտություն, ֆիլմեր, գրքեր։
Գերագույն դատարանի որոշումից հետո, որը թույլատրել է հեղինակային իրավունքի մասին օրենքում փոփոխություններ անելը, Մեծ Բրիտանիան բախվել է իրական իրավական գլխացավանքի։ Դրանից առաջ բացառություններ են արվել մասնավոր պատճենների օգտագործման համար։
Դատարանն այժմ չեղյալ է հայտարարել տվյալ հավելվածները՝ այդպիսով նպաստելով ծովահենության դեմ պայքարի ուժեղացմանը։ Հաղորդվում է, որ նոր ուղղումները բխում են օգտատերերի շահերից։









































