The Walt Disney կինոընկերությունը հայտարարել է նոր թեմատիկ այգու ստեղծման մասին՝ հիմնված «Խաղալիքների պատմություն» ֆիլմաշարի վրա։ «Ցանկանում ենք, որպեսզի այցելուներն իրենց զգան այդ անիմացիոն ֆիլմում»,- հայտարարել է ընկերության գեղարվեստական բաժնի ղեկավար Քեթի Մագնումը։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
Թեմատիկ այգին կհայտնվի Ֆլորիդայի Օռլանդո քաղաքի մոտ գտնվող աշխարհի խոշորագույն Disney World զվարճանքի կենտրոնում։
Սպասվում է, որ այգին կբացվի 2017 թվականի ամռանը և կհամընկնի «Խաղալիքների պատմություն 4» նոր ֆիլմի թողարկման հետ։









































