Ինդոնեզիայի արևելքում կորած Trigana Air Service ավիաընկերության ATR 42-300 ինքնաթիռը աղքատ ընտանիքների համար տեղափոխում էր մոտ $470 հազար: Այդ մասին հայտնում է Korrespondent.net-ը:
Կորած ինքնաթիռի բեկորները փրկարար ծառայությունը հայտնաբերել է Ինդոնեզիայի Պապուա շրջանում: Ավելի քան 50 մարդ` ուղևորներ և անձնակազմի անդամներ, մահացել են:
Ավելի վաղ հայտնել են, որ տեղաբնակները նույնպես գտել են ինքնաթիռի բեկորները: Ըստ նրանց՝ ինքնաթիռը հարվածել է Թանգոկ սարին:












































