Friday, 07 06 2024
18:20
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
18:10
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
18:05
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը

Ինչո՞ւ է ՀԱԿ-ը մոռացել Տիգրան Առաքելյանին, և ինչու նրան քաղբանտարկյալ չի ճանաչում

ՀԱԿ-ը այդպես էլ որևէ կերպ չարձագանքեց Տիգրան Առաքելյանի ձերբակալությանը և նրան չհռչակեց քաղաքական հետապնդյալ, իշխանություններին մեղադրանք չներկայացրեց քաղաքական ակտիվիստի նկատմամբ շինծու քրեական գործ սարքելու և նրան ազատությունից ապօրինաբար զրկելու համար: Ընդհակառակը՝ ՀԱԿ-ի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Կոնգրեսում նրան համարում են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից կուսակցության շարքերը ներդրված մարդ և հիմա լարված սպասում են, թե Առաքելյանի ձերբակալություն արդյունքում ՀԱԿ-ին ինչ նոր անակնկալներ կարող են մատուցվել:

Տիգրան Առաքելյանին ՀԱԿ-ում նոր չեն կասկածում հատուկ ծառայությունների հետ ունեցած կապի մեջ: 2011թ., երբ ՀԱԿ-ը բարեհաջող երկխոսում էր իշխանությունների հետ և հույս ուներ զիջումներ կորզել իշխանությունից այդ երկխոսության արդյունքում, Տիգրան Առաքելյանը ընդհարվեց ոստիկանների հետ, հարվածեց ոստիկաններից մեկին և տարվեց ոստիկանական բաժանմունք: ՀԱԿ-ը ստիպված էր որպես երկխոսությունը շարունակելու նախապայման պահանջել Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը, որովհետև անտրամաբանական է, երբ քո կողմնակցին կալանավորում են, իսկ դու երկխոսում ես կալանավորողների հետ: Արդեն այն ժամանակ ՀԱԿ-ում տեսակետ կար, որ Առաքելյանի ընդհարվելը իշխանության հետ պատահականության արդյունք չէր, այլ իշխանության կողմից կազմակերպված պրովոկացիա, որի նպատակը իշխանության հետ սկսված երկխոսության վիժեցումն էր: Իշխանությունը այդ երկխոսությունից ստացել էր այն, ինչ իրեն անհրաժեշտ էր. հանրությանը ցույց էր տվել, որ ՀԱԿ-ը արմատական և հեղափոխական ընդդիմություն չէ և պատրաստ է նստել իշխանության հետ մի ընդհանուր սեղանի շուրջ, և դրանով վարկաբեկել էր այդ կուսակցությունների դաշինքին: Իշխանությանը այլևս չէր հետաքրքրում երկխոսության շարունակությունը, քանի որ իշխանությունը ստիպված էր լինելու գնալ զիջումների, ինչը նրան ամենևին էլ անհրաժեշտ չէր:

Տիգրան Առաքելյանի խուլիգանական արարքը երկխոսության ընդհատման առիթ դարձավ: ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ դեմ էին անգամ, որ Տիգրան Առաքելյանը մամուլով ներկայացվի որպես քաղբանտարկյալ, որովհետև այդ դեպքում երկխոսության վերսկսումը դառնում էր անհնարին:

ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը անձամբ էր այցելում թերթերի խմբագրություններ և խնդրում, որ մամուլը Առաքելանին չներկայացնի որպես քաղբանտարկյալ: Եվ միայն այն բանից հետո, երբ ՀԱԿ-ը համոզվեց, որ իշխանությունը շահագրգռված չէ երկխոսության շարունակման մեջ, Առաքելյանը ՀԱԿ կողմից ճանաչվեց քաղբանտարկյալ և զենք՝ իշխանության դեմ պայքարը շարունակելու համար:

Հիմա իրավիճակը գրեթե նույնական է. ՀԱԿ-ում կասկածում են, որ այս օպերացիան ևս կազմակերպվել է ոչ առանց ԱԱԾ-ի մասնակցության և առաջադրանքով, և այն ուղղված է ՀԱԿ-ի դեմ: Առաքելյանին կալանավորել են ինչ-որ տեսագրությունների միջոցով ԱԺ պատգամավորներին շանտաժի ենթարկելու համար: Ըստ որոշ տեղեկությունների՝ Առաքելյանը այդ տեսաերիզը չհրապարակելու համար Հովհաննես Սահակյանից պահանջել է 100 հազար դրամ, իսկ մերժում ստանալուց հետո դիմել է ոստիկանություն՝ այդ տեսաերիզը հանձնելով ոստիկանությանը: Ազգային անվտանգության ծառայությունն էլ Առաքելյանին կալանավորել է հենց ոստիկանության շենքում կամ շենքից դուրս գալու պահին:

Կարող է հարց առաջանալ, թե ինչ կապ ունի այս ամենի հետ ԱԱԾ-ն, և որն է այդ կառույցի շահագրգռվածությունը այս գործում: ՀԱԿ-ում խիստ կասկածում են, որ Առաքելյանը կարող է ցուցմունքներ տալ ՀԱԿ ղեկավարների դեմ, մասնավորապես՝ կարող է նրանց մեղադրել այս նկարահանումները կազմակերպելու և տեսաերիզների միջոցով ՀՀԿ-ական պատգամավորներին շանտաժի ենթարկելու մեջ: Իհարկե, ՀԱԿ-ում կհերքեն այդ տեղեկությունները, կարող են դա ևս ներկայացնել որպես իշխանության կողմից ընդդիմության նկատմամբ ճնշման միջոց, բայց դա արդեն ֆիլմի երկրորդ սերիան է: Որովհետև որքան էլ ՀԱԿ-ը դատապարտի իշխանությունների նման պահվածքը, նրան մեղադրի պրովոկացիաների հրահրման և կազմակերպման մեջ, միևնույն է՝ դա կաշխատի ՀԱԿ-ի դեմ:

Նախ՝ որ նման կեղտոտ ձայնագրություններ պատվիրելը և դրանց միջոցով իշխանության ներկայացուցիչներին շանտաժի ենթարկելը այնքան էլ չի ողջունվի հասարակության կողմից, իսկ եթե ՀԱԿ-ը հրաժարվի Առաքելյանից, ապա կստացվի, որ այս կուսակցությունը լքում է դժվարության մեջ հայտնված իր անդամից և նրա ճակատագիրը հանձնում է իշխանությունների տնօրինմանը: Առաքելյանը դրանից հետո իրեն ազատ կզգա ՀԱԿ-ի դեմ հայտարարություններ անելու համար, և ՀԱԿ-ը կհայտնվի պաշտպանվողի դերում:

Առջևում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է, և իշխանությունը կարող է այնպես անել, որ ՀԱԿ-ը այդ փոփոխություններով զբաղվելու ժամանակ չգտնի և ավելի շատ զբաղված լինի Առաքելյանի մեղադրանքները հերքելով կամ նրան մեղադրելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում