Այսօր հայտնի է դարձել Apple-ից ստացված հետաքրքիր արտոնագրի մասին, որը թույլ կտա պահուստային լուսանկարներ անել այն դեպքում, եթե դուք միացած չեք համացանցին: Այդ ժամանակ Apple-ը առաջարկում է օգտագործել ձեր ընկերների սարքերը, հայտնում է internetua.com-ը:
Այն աշխատում է հետևյալ կերպ. եթե ձեր iPhone-ը միացած չէ համացանցին և չի կարող ստանդարտ միջոցներով մեդիագրադարանի պահոց իրականացնել, ապա սմարթֆոնը կփորձի գտնել մոտակայքում որևէ սարք և տվյալներն ուղարկել նրան:
Եթե iPhone-ը մոտակայքում կգտնի որևէ մեկի սարքը ձեր կոնտակտների ցանկից, ապա տեղեկատվություն կուղարկի տվյալների փոխանցման վերաբերյալ: Ձեր ընկերը միայն պետք է հաստաատի տվյալների ստացումը, և տեղեկատվությունը մեկ շաբաթ կպահպանվի կոդավորված ձևով:







































