Առնվազն երկու ամիս առաջ սեփականատեր Էնջի Հիլի կողմից վաճառքի դրված տունը, որի ճակատային հատվածը երևում է 1984 թվականին նկարահանված «Մղձավանջ՝ ծփիների փողոցում» ֆիլմում, վաճառվել է 2.1 մլն դոլարով: Այս մասին հայտնում է The Los Angeles Times-ը:
1919 թվականին ավանդական ոճով կառուցված, սակայն վերանորոգման ենթարկված տունը ունի միջանցք, խոհանոց, ճաշասենյակ, երեք ննջարան և «երեքուկես» լոգասենյակ: Տան ընդհանուր բնակելի մակերեսը կազմում է շուրջ 250 մետր քառակուսի:
Տունը անանուն գնորդին է վաճառվել նաև հյուրերի համար նախատեսված փոքրիկ տնակով և լողավազանով:









































