Վրաստանն առաջարկել է մարտի 28-ին Վրաստանի Բաթումի քաղաքում եռակողմ հանդիպում կազմակերպել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների միջև: Աս մասին, ինչպես հաղորդում է 1news գործակալությունը, հայտարարել է Արբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն են համատեղ տնտեսական նախագծերի իրականացման և մի շարք այլ հարցեր»,- հայտարարել է նա:
Այդ ձևաչափով վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2012թ. հունիսին Թուրքիայի Տրաբզոն քաղաքում:









































