«Միլան»-ի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը հրաժարվել է մեկնաբանել ակումբի տրանսֆերների մասին տարածված լուրերը:
«Ես չեմ խոսելու այն ֆուտբոլիստների մասին, որոնց չեմ մարզում: Սորիանոյին լավ գիտեմ, բայց նա հիմա իմ թիմից չէ: Տրանսֆերային շուկայի մասին ԶԼՄ-ների հետ չեմ խոսում: Դա ակումբի ղեկավարության հետ քննարկելու հարց է: Մենք ավելի լավ գիտենք, որ դիրքն է պետք ուժեղացնել»,- Միխայլովիչի խոսքերը փոխանցում է Sky Italia-ն:
Հիշեցնենք՝ տեղեկություն էր տարածվել, որ «ռոսոներներ»-ը պատրաստվում են ձեռք բերել «Սամպդորիա»-ի ֆուտբոլիստ Ռոբերտո Սորիանոյի տրանսֆերը:









































