Հետազոտողներն ապացուցել են, որ որոշ մրգահյութեր ունակ են բարձրացնելու ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց սեռական ներուժը: Նրանք լիբիդոն բարձրացնող 3 մրգահյութ են նշել՝ նռան, լոռամրգի և նարնջի հյութերը, գրում է Mignews-ը:
Տղամարդկանց սեռական ախորժակի վրա նռան հյութի բարերար ազդեցության մասին վերջերս է հայտնի դարձել: Այժմ գիտնականները պարզել են, որ այն լավ է ազդում նաև կանանց վրա:
Այդ հյութերի պարբերաբար օգտագործումը ոչ միայն կնպաստի սեռական հարաբերությունների կարգավորմանը, այլև վիտամիններ և հակաօքսիդանտներ պարունակելու շնորհիվ բարերար ազդեցություն կունենա առողջության վրա ընդհանրապես:











































